Փոխնախարար․ Հայ գերիների վերադարձի հարցն ԱԳՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում է![]() 3 հոկտեմբերի 2024 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը Հայաստանի արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է և մշտապես բարձրաձայնվում է բոլոր հանդիպումների ժամանակ։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Նա այդպես է պատասխանել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շրջանակում ընթացող բանակցություններում գերիների խնդրի բարձրաձայնման մասին հարցին, հայտնում է Արմենպրեսը։ «Դա բանակցային գործընթացի ընդհանուր տրամաբանության մեջ է, բայց կոնկրետ բանակցային փաստաթուղթ չեմ կարող նշել»,-ասել է Կոստանյանը։ Նա հավաստիացրել է, որ տարբեր քննարկումների ժամանակ այդ մասին մշտապես խոսվում է։ Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |