Դավթաշենում քաղաքացին 45 բարդի է հատել` դեռևս անհայտ հանգամանքներում

Դավթաշենում քաղաքացին 45 բարդի է հատել` դեռևս անհայտ հանգամանքներում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3–ին Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառեր։ Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Դեպքի առնչությամբ ահազանգը ստանալուց հետո տեղում են եղել վարչական շրջանի ղեկավարն և աշխատակազմի անդամները, Կանաչապատում և շրջակա միջավայրի ՀՈԱԿ-ի ղեկավարն ու աշխատակիցները, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ինչի արդյունքում կանխվել է հետագա ծառահատումը։

Դեպքի առնչությամբ երկու անձ տեղափոխվել է ոստիկանության բաժին»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---