Բաքվում հերթական հակաֆրանսիական հավաքն են կազմակերպել

Բաքվում հերթական հակաֆրանսիական հավաքն են կազմակերպել

PanARMENIAN.Net - Բաքվում աշխատանքն է սկսել «Աֆրիկայում ֆրանսիական նեոգաղութատիրության քաղաքականությանը» միջազգային կոնֆերանսը։ Հակաֆրանսիական հերթական հավաքը կազմակերպվել է Բաքվի նախաձեռնող խմբի կողմից։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցում են աֆրիկյան երկրների (Սենեգալ, Բուրկինա Ֆասո, Կամերուն, Գվինեա-Բիսաու, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Մավրիտանիա, Զիմբաբվե, Նիգեր), ինչպես նաև Մայոտ կղզու ներկայացուցիչները, հայտնում է Factor.am-ը։

Հակաֆրանսիական պետական արշավի շրջանակում Ադրբեջանի իշխանությունների կողմից 2023 թվականի հուլիսի 6-ին ստեղծվել է Բաքվի նախաձեռնող խումբը, որը Փարիզի դեմ տարբեր միջոցառումներ է անցկացնում։ Այն կազմակերպել է մեկ տասնյակից ավելի միջազգային համաժողովներ, որոնցից մի քանիսը՝ ՄԱԿ-ի կենտրոնակայաններում՝ Նյու Յորքում, Ժնևում և Վիեննայում, մեկը՝ Ստամբուլում, մնացածը՝ Բաքվում։

Ադրբեջանը նաև ֆինանսավորում է Ֆրանսիայի և Կորսիկայի անդրծովյան տարածքների տարբեր ներկայացուցիչներին։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն ավելի վաղ Բաքվին մեղադրել էր Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած անկարգություններին մասնակցության մեջ։ Ապրիլին էլ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի և Խաղաղ օվկիանոսում գտնվող ֆրանսիական Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի միջև ստորագրվել էր համագործակցության հուշագիր:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---