Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր![]() 4 հոկտեմբերի 2024 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Ֆասթ Բանկը հոկտեմբերի 4-6-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում իր մասնակցությունն է ունենում DigiTec 2024 տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսին որպես ֆինտեք հովանավոր։ Այս տարի Ֆասթ Բանկը հանդես է գալիս «Բացահայտի՛ր աշխարհը մեր աչքերով» խորագրի ներքո և այցելուներին ներկայացնելու է իր թվային նորարարական պրոդուկտները։ Ֆասթ Բանկի տաղավարի բացումն ազդարարվել է առանձնահատուկ ներկայացմամբ՝ ոգեշնչված նոր թողարկված ԱԿՆքարտերի մտահղացմամբ։ Այցելուները կարող են տեղում հայտ լրացնել օրերս թողարկված նոր ԱԿՆքարտեր ձեռք բերելու համար։ DigiTec 2024 չորսօրյա ցուցահանդեսին ընդառաջ՝ Բանկն իր տաղավար այցելած և հավելվածը ներբեռնած օգտատերերին անվճար տրամադրելու է Վիզա Գոլդ քարտեր։ Ֆասթ Բանկի տաղավարի այցելուներին ներկայացվելու է նաև ֆինանսաբանկային ոլորտում առաջին և եզակի՝ Temp անգրավ բիզնես վարկը, որը տրամադրվում է առանց բիզնեսի վայր այցելության՝ օնլայն հարցաշարի լրացման արդյունքների հիման վրա։ Ցուցահանդեսի մասնակիցներին հնարավորություն է ընձեռվելու տեղում դիմել օնլայն բիզնես վարկի և անմիջապես ստանալ պատասխանը։ Ֆասթ Բանկը նաև ստեղծել է առաջին՝ հայերեն խոսքը տեքստի վերածող StT (Speech to text) մոդելը, որը ձևավորվել է Բանկի կողմից մշակված «Խոսափող» հավելվածի տվյալների շտեմարանի հիմքի վրա։ Ընդգծենք, որ StT մոդելն աշխատում է մեքենայական ուսուցման՝ ML ալգորիթմով։ Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեն տեղում փորձարկելու մոդելը և տեսնելու դրա հնարավորությունները։ Ֆասթ Բանկի տաղավարի այցելուները կարող են զեղչեր ձեռք բերել Բանկում գործող, տարածաշրջանում եզակի, ամբողջությամբ ռոբոտացված պահատուփերի ծառայությունից։ Հավելենք, որ Ֆասթ Բանկի տաղավարում սպասվում են հետաքրքրաշարժ քուիզեր և անակնկալներ։ Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում և առաջին հայկական բանկն է, որն ունի գործող մասնաճյուղ Fastexverse վիրտուալ տարածքում։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |