ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել ՀՀ ՊՆ-ում․ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ![]() 4 հոկտեմբերի 2024 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում երկկողմ հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ու ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հնարավորություններին։ Մատնանշվել են համագործակցության առավել նպատակահարմար ուղղությունները: Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, և կարծիքներ են փոխանակվել միջազգային ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 21-26-ը կմասնակցի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |