«Նաիրիտի» վթարի պատճառով առաջացած վտանգը լիովին չեզոքացված է16 մայիսի 2009 - 15:28 AMT PanARMENIAN.Net - «Նաիրիտում» պատահածի նման տեխնածին վթարներ լինում են նույնիսկ զարգացած երկրներում: Նման դեպքերում շատ կարեւոր դեր է կատարում կառավարման մարմինների պրոֆեսիոնալ ու օպերատիվ աշխատանքը: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պետի խորհրդական գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը: «Կառավարման մարմինները բարձր աստիճանի կազմակերպվածություն ցույց տվեցին: Ձեռնարկվեցին բոլոր օպերատիվ գործողությունները, ինչը թույլ տվեց կանխել վատթարագույնը»,-ասել է Գրիգորյանը: Նա հայտարարել է, որ ներկայումս վտանգը չեզոքացված է: Ըստ գնդապետի, «Նաիրիտի» համար արտակարգ իրավիճակների նախարարությունը հատուկ պլան էր մշակել եւ բոլորը գործում էին այդ պլանի համաձայն: «Մեր խնդիրն էր բացատրել բնակչությանը պատահածը, որպեսզի խուճապ չառաջանար: Վթարը կարող է խուճապ առաջացնել եւ խախտել քաղաքի բնականոն ռիթմը»,-ասել է Գրիգորյանը: Ն.Գրիգորյանը նշել է նաեւ, որ գործարանն արդեն բավական մաշված է եւ նման դեպքերում անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները անվտանգությունն ապահովելու համար: «Պատահածը լուրջ քայլ կդառնա, որպեսզի մենք բոլորս զգոն լինենք: Ոչ ոք ապահովագրվված չէ եւ մենք պետք է աշխատենք ամեն րոպե»,-ասել է Գրիգորյանը: Մայիսի 14-ին մոտ 18:40-ին «Նաիրիտ գործարանում», որը մասնագիտանում է սինթետիկ կաուչուկի արտադրության վրա, երկու պայթյուն տեղի ունեցավ, որից հետո հրդեհ սկսվեց: 15 րապե անց պատահարի վայրում էին 9 հրշեջ անձնակազմեր: Վթարի արդյունքում այրվել է աբսորբցիոն աշտարակը: Փրկարար ծառայության ջանքերով հրդեհը մարվել է: Վթարի արդյունքում զոհվել է 4 մարդ եւ տուժել են 8-ը: Կատարվածի փաստով հարուցվել է երկու քրեական գործ: Պայթյունի պատճառները պարզվում են: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |