Լավրովն ու Արսենյանը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները և տարածաշրջանային մի շարք հարցեր

Լավրովն ու Արսենյանը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները և տարածաշրջանային մի շարք հարցեր

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Ռուսաստանում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին, քննարկել նրա հետ հայ-ռուսական հարաբերությունների և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր։

Լավրովը ջերմորեն շնորհավորել է Արսենյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ, գրում է ՏԱՍՍ–ը։

Նա նաև հաջողություն է մաղթել դեսպանին աշխատանքում՝ ի շահ «երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման»։

Արսենյանը ՌԴ–ում ՀՀ դեսպան է նաշանկվել օգոստոսի 15–ին, իսկ սեպտեմբերի 11–ին իր հավատարմագրերն է հանձնել ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինին։

ՌԴ–ում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը հայտարարել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա՝ դրանք բավարար վիճակի բերելու համար։

«Հայաստանը մի երկիր է, որն ունի դաշնակից, որի հետ կա դաշնակցային պայմանագիր։ Հայաստանը ՌԴ հետ տնտեսական միության մեջ է, իսկ այն, ինչ կատարվում է մեդիայի տարածքում, ես չեմ հասկանում, ինչու է այդպես։ Ինչի՞ց ենք ելնում՝ իրողություններից թե ինչ–որ երևակայական պատկերներից»,–ասել է նա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---