Ռեյ Բրաունը Երևանում համերգ կտա![]() 5 հոկտեմբերի 2024 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Երևանում՝ Առնո Բաբաջանյանի համերգասրահի բեմում, համերգով հանդես կգա Ռեյ Բրաուն կրտսերը (Ray Brown Jr): Նա նշանավոր երաժիշտ և լեգենդար Ռեյ Բրաունի և Էլլա Ֆիցջերալդի որդին է։ Ռեյը Ռոյ Էլդրիջին համարում է իր առաջին երաժշտության ուսուցիչը, ով թույլ է տվել նրան նվագել իր գործիքով: Հաջորդ երաժշտական ուսուցիչներն էին Լուիս Արմսթրոնգը և Ֆրենկ Սինատրան, ովքեր հաճախ այցելում էին Ռեյի և Էլլայի տուն: Ռեյը ձայնագրել է իր դեբյուտային «Slow Down for Love» ալբոմը, որը ներառվել է 2001 թվականի լավագույն ջազ ալբոմների ցանկում: 2018 –ին նա թողարկել է նոր ձայնասկավառակ՝ «This is Ray Brown Jr.»-ը, իսկ 2020 թվականին Ռեյը սկսել է աշխատել իր օրիգինալ ստեղծագործություններով ալբոմի վրա, որը դեռ չի ավարտել։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |