WCIT-ի բացման համերգի հրավառությունն ապօրինի էր՝ մասով արձանագրություն կկազմվի![]() 7 հոկտեմբերի 2024 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Երևանի Հանրապետության հրապարակում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում համերգից հետո տեղի ունեցած հրավառությունն ապօրինի է եղել։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Օրենսդրությամբ Երևանում արգելված է ցանկացած հրավառություն, բացառությամբ այն դեպքերի, երբ կա քաղաքապետի թույլտվություն։ «Կարծում եմ` մի քանի օր առաջ տեղի ունեցած համերգի շրջանակում հրավառության հարցը պետք է քննարկել ներքին գործերի նախարարության մեր գործընկերների հետ։ Սա այն միջոցառումներից էր, որ վստահաբար հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում»,– նշել է Ավինյանը։ Նա հանձնարարել է արձանագրություն կազմել այդ մասով։ Հրավառությունը մեկնարկել է կեսգիշերին մոտ և բավականին երկար տևել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |