ՄԱԿ Բնակչության հիմնադրամի տարածաշրջանային տնօրենը ՀՀ–ում կքննարկի ժողովրդագրական դիմակայունության հարցեր![]() 7 հոկտեմբերի 2024 - 12:37 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերը հոկտեմբերի 8-10-ը կիրականացնի իր առաջին այցը Հայաստան: Այս շրջադարձային այցն ընդգծում է ՄԱԲՀ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը և մյուս գործընկերներին՝ ժողովրդագրական դիմակայունության ամրապնդման և Հայաստանի ժողովրդագրական նոր ռազմավարության իրականացման հարցում, ինչպես նաև սեռական և վերարտադրողական առողջության, գենդերային հավասարության և երիտասարդության հզորացման հետ կապված հրատապ մարտահրավերների լուծման գործում, հայտնում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը։ Այցի ընթացքում տիկին Բաուերը բարձր մակարդակի քննարկումներ կանցկացնի կառավարության պաշտոնյաների, խորհրդարանի անդամների, Մարդու իրավունքների պաշտպանի, դոնոր և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ երկարաժամկետ լուծումների համար ռազմավարություններ դիտարկելու և բնակչության արագ փոփոխության պայմաններում Հայաստանի ժողովրդագրական դիմակայությունը բարձրացնելուն աջակցելու նպատակով։ Այցի ուշադրության կենտրոնում է լինելու ՄԱԲՀ Հայաստանի համար 2026-2030 թվականների գործողությունների ծրագրի փաստաթղթի մշակումը: Այցը կնպաստի ազգային առաջնահերթությունների և դրանց ՄԱԲՀ աջակցության ռազմավարական համապատասխանեցման վերաբերյալ բաց երկխոսությանը:Ֆլորենս Բաուերը, օգտվելով առիթից, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և հիմնական գործընկերներին կներկայացնի ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին:ՄԱԲՀ տարածաշրջանային տնօրենի այցը Հայաստան առանցքային պահ է ավելի ամուր գործընկերային հարաբերություններ խթանելու և բոլոր հայաստանցիների համար դեպի ավելի դիմակայուն, արդար և առողջ ապագա առաջընթացն արագացնելու համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |