Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի լրամշակված տարբերակը պատրաստ է![]() 7 հոկտեմբերի 2024 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի լրամշակված տարբերակը պատրաստ է: «Աջափնյակ» կայարանի նախագծի շուրջ ձևավորված մասնագիտական խումբն այժմ իրականացնում է փաթեթի ուսումնասիրություն: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը։ Նա նշել է, որ նախագծող ընկերությունը փաթեթը պաշտոնապես ներկայացրել է հոկտեմբերի մեկին, գրում է Արմենպրեսը։ «Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի շուրջ ձևավորված մասնագիտական խմբի բոլոր անդամներին փաթեթը և նախնական օրակարգն արդեն ներկայացվել է, որոնք այժմ ուսումնասիրվում են: Այս շաբաթ նախատեսվում է մասնագիտական խմբի նիստ, որի օրակարգում դրված է այս փաթեթն ընդունելու և երկրորդ անգամ պարզ փորձաքննության ներկայացնելու հարցը»,-նշել է Անետա Բաբայանը: Անդրադառնալով ծրագրի ֆինանսավորման հարցին, նա ընդգծել է, որ այն քննարկվել է նաև միջազգային կառույցների հետ: Ըստ նրա՝ բացի նրանից, որ 2025 թվականի պետբյուջեի նախագծում մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար արդեն նախատեսվել է մոտ 9․6 միլիարդ դրամ, այլ նաև քննարկվում է Եվրասիական հիմնադրամի և մի շարք այլ դոնոր կառույցների հետ՝ ծրագրի շրջանակում համագործակցության հարցը: 2024–ի մարտին հայտարարվել էր, որ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթն ավարտվել է, ինչի արդյունքում կնքվել է պայմանագիր հաղթող կազմակերպության հետ: Հայտարարվել էր, որ նախատեսվում է շինաշխատանքները սկսել 2024–ին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |