Ադրբեջանցիների «վերականգնումից» հետո Շուշիի սբ Ղազանչեցոցը զրկվել է գմբեթից ու խաչերից![]() 7 հոկտեմբերի 2024 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանությունները կամայական «ռեստավրացիայի» են ենթարկել հայաթափված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին: Ադրբեջանական լրատվամիջոցները եկեղեցու «վերականգնումից» տեսանյութ են տարածում, որում երևում է, որ հայկական եկեղեցին ենթարկվել է ճարտարապետական կամայական փոփոխությունների, հեռացվել են նաև խաչերը, հայտնում է Factor.am-ը։ Պատերազմից հետո Բաքուն սկսել էր եկեղեցու «ռեստավրացիան», որն իրականացվում էր կամայական ու տարօրինակ կերպով՝ առանց հայկական կողմի և միջազգային որևէ կառույցի համաձայնության ու մասնակցության։ Բացի այդ, Բաքուն ակտիվ քարոզչական արշավ է սկսել՝ եկեղեցին ոչ հայկական ներկայացնելու համար։ Ադրբեջանական կողմն այն փորձում է ներկայացնել նաև որպես ռուսական ուղղափառ եկեղեցի։ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 8-ին, եկեղեցին երկու անգամ թիրախային հրթիռակոծության է ենթարկվել ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Միջազգային Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը նույնիսկ զեկույց էր հրապարակել Սուրբ Ամենափրկիչի հրթիռակոծության մասին՝ այն որակելով «պատերազմական հանցագործություն»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |