Հոսանքազրկում` Համալիրում WCIT-ի ժամանակ․ Շինարարները վնասել են մալուխները

Հոսանքազրկում` Համալիրում WCIT-ի ժամանակ․ Շինարարները վնասել են մալուխները

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11:05-ից 12:00-ն, Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024-ի ժամանակ Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման ընդհատում: Նախնական տվյալներով պատճառը «Շինվեկտոր» շինարարական կազմակերպության կողմից Մարզահամերգային համալիրը սնող երկու մալուխների վնասումն է, հայտնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։

Նշվում է, որ «ՀԷՑ» մասնագիտական խումբն աշխատում է վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ:

«Վթարի պատճառների և իրականացվող աշխատանքների մասին առավել մանրամասն տեղեկատվությամբ հանդես կգանք ավելի ուշ»,–ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Վերջին շրջանում Երևանում հաճախակի են դարձել հոսանքազրկումները, որոնք ՀԷՑ–ը պատճառաբանում է համակարգի մաշվածությամբ։ Հոսանքազրկումներ են եղել նաև մեծ միջոցառումների ժամանակ՝ Օպերայում բալետային ներկայացման և մարզադաշտում ֆուտբոլային հանդիպման ժամանակ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---