Փաշինյանը շնորհավորել է Պուտինին․ Ակնկալում է շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում![]() 7 հոկտեմբերի 2024 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առիթով՝ նշելով, որ ակնկալում է պետությունների շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում։ Ուղերձում նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս՝ Ձեր ծննդյան օրվա առիթով։ Կարծում ենք, որ այս փուլում առանձնահատուկ շեշտվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ուղղված հետևողական գործունեության անհրաժեշտությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև փոխշահավետ փոխգործակցության համատեղ ակտիվացում, ինչպես նաև փոխըմբռնման, վստահության և մեր պետությունների շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում։ Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն, հաջողություններ և ամենայն բարիք»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |