Երևանում երեխաներին առևանգել փորձած 57-ամյա տղամարդը կալանավորվել է![]() 7 հոկտեմբերի 2024 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Երևանում երեխաներին առևանգել փորձած 57-ամյա տղամարդը կալանավորվել է, հայտնում է Քննչական կոմիտեն։ Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչ 57-ամյա անձը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով մոտենում է միասին քայլող 11 և 12 տարեկան երկու երեխայի և հորդորելու, համոզելու եղանակով փորձում նրանց նստեցնել իր ավտոմեքենան: 57-ամյա անձի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան ներկայացվել է մեղադրանք։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նշվում է, որ քննության ընթացքում հարցաքննվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող բոլոր դպրոցների և մանկապարտեզների տնօրենները՝ պարզելու համար իրենց հաստատություններից երեխայի առևանգման կամ դրա փորձ եղել է, թե՝ ոչ, և նման դեպքի վերաբերյալ տվյալներ չեն ստացվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |