Պուտինը փակ աշխատանքային հանդիպումներ կունենա ԱՊՀ նիստից առաջ, նաև՝ ոչ պաշտոնական՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հետ![]() 7 հոկտեմբերի 2024 - 18:03 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին հոկտեմբերի 7–ին ոչ պաշտոնական հանդիպում կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ: Այդ մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Պեսկովը հավելել է, որ երեկոյան նաև նախատեսված են փակ բնույթի աշխատանքային հանդիպումներ, հայտնում է ՏԱՍՍ–ը։ «Երեկոյան նախագահը ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա ԱՊՀ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ, որոնք արդեն ժամանած կլինեն Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հոկտեմբերի 8–ի նիստին»,- ասել է Պեսկովը: Ըստ որոշ ԶԼՄ–ների, Պուտինն առանձին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:Նա Մոսկվայում հոկտեմբերի 7-8-ին կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Մոսկվա է մեկնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Photo. TASS ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |