ԶԼՄ․ ԱՄՆ-ն Իսրայելին փոխհատուցում է առաջարկել իրանական օբյեկտները գրոհելուց հրաժարվելու համար![]() 8 հոկտեմբերի 2024 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի Kan ռադիոկայանն իր աղբյուրներին հղումով հայտնել է, որ ԱՄՆ-ն Իսրայելին փոխհատուցում է առաջարկել իրանական օբյեկտները գրոհելուց հրաժարվելու համար։ Փոխարենն Իսրայելին առաջարկվել է այսպես կոչված «փոխհատուցման փաթեթ», որը ներառում է լրացուցիչ ռազմական օգնություն և դիվանագիտական աջակցություն։ Ըստ ռադիոկայանի, բանակցությունները տևել են մի քանի օր, սակայն արդյունքում կողմերը համաձայնության չեն եկել, գրում է «Վեդոմոստին»։ Ըստ Associated Press–ի տվյալների, վերջին մեկ տարում՝ 2023–ի հոկտեմբերի 7–ից մինչև 2024–ի հոկտեմբերի 7–ը, ԱՄՆ–ն $17․9 մլրդ ռազմական օգնություն է տրամադրել Իսրայելին։ Այն ներառում է ինչպես ուղիղ ֆինանսավորում, այնպես էլ ռազմատեխնիկա, հրետանային արկեր, հակաբունկերային ռումբեր և մեծաքանակ ռազմամթերք։ Իսրայելն ԱՄՆ ռազմական օգնության ամենամեծ շահառուն է պատմության մեջ։ 1959–ից ի վեր տրամադրված միջոցների հանրագումարը կազմում է $251․2 մլրդ։ Ավելի վաղ Բայդենն ասել էր, որ հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին ու նավթային արդյունաբերությանն արդյունավետ պատասխան չեն Իրանի կողմից Իսրայելի հոկտեմբերի 1–ի հրթիռակոծմանը։ Նա հավելել է, որ նրանց տեղում լինելու դեպքում «խնդրի լուծման այլ տարբերակներ կորոներ»։ Photo. AFP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |