ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ԱԺ![]() 8 հոկտեմբերի 2024 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է խորհրդարան՝ վավերացման։ Այն սկզբում կքննարկվի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ դրական եզրակացություն ստանալու դեպքում կներկայացվի խորհրդարանի վավերացմանը։ ԱԺ-ից հաստատել են, որ կանոնակարգը ստացել են, հայտնում է Aysor.am-ը։ ԱԺ-ում այս հարցով զեկուցող է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին, իսկ ՍԴ-ն սեպտեմբերի 26-ի որոշմամբ հաստատել էր, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ Օգոստոսի 30-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Կանոնակարգը 7 հոդվածից է բաղկացած, որոնք հիմնականում վերաբերում են սահմանազատման տեխնիկական հարցերին։ Ըստ կանոնակարգի՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի վրա, սակայն, նշվում է, որ հետագայում` խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, գործընթացը կարող է այլ սկզբունքներով ընթանալ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |