Առողջապահության նախարարություն. «Նաիրիտ»-ում հրդեհից հետո բնակչության առողջությանը ոչինչ չի սպառնում16 մայիսի 2009 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Առողջապահության նախարարությունը «Նաիրիտ» գործարանում աղետի առաջին իսկ րոպեներից գնահատում էր հնարավոր ռիսկերը: Պայթյունից հետո ՀՀ Առողջապահության նախարարության մասնագետները դեպքի վայրից վերցված օդի օպերատիվ հետազոտություն կատարեցին դրանում քիմիական նյութերի առկայության հաշվով: Սանիտարական նորմերի գերազանցում չէր եղել: Գործարանին հարող բնակիչների առողջությանը ոչինչ չի սպառնում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Առողջապահության նախարարության պետական հակահամաճարակային եւ հիգիենիկ տեսչության պետ Սոս Հովհաննեսյանը:Ինչպես նշել է Ս.Հովհաննեսյանը, այդ շրջանի բնակիչները գործարանում պայթյուններից հետո բժշկական օգնության համար չեն դիմել: «Եթե անմիջապես աղետից հետո բնակիչները սուր ազդեցություն չեն զգացել, ապա ապագայում հետեւանքների առաջացման մասին խոսելն ուղղակի անտեղի է»,- հայտնել է Սոսը: ՀՀ Բնապահպանության նախարարության Պետական բնապահպանական տեսչության պետ Արա Գաբրիելյանն իր հերթին ընդգծել է, որ այրման թունավոր մթերքներով մթնոլորտի աղտոտում նորմայից բարձր չի գրանցվել: Մայիսի 14-ին, տեղի ժամանակով մոտ 18:40-ին ,Նաիրիտի գործարանե ՓԲԸ-ում, որը մասնագիտացած է սինթետիկ կաուչուկի արտադրության վրա, երկու պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել: 15 րոպե անց պատահարի վայր է ժամանել 9 հրշեջ եւ «Շտապ օգնության» անձնակազմ: Հրեդհի արդյունքում այրվել է աբսորբցիոն մեկ աշտարակ: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, փրկարար ծառայության շնորհիվ ժամը 23:00-ին հրդեհը լիովին մարվել է: Արդյունքում զոհվել է 4 եւ վիրավորվել է 8 մարդ: Պայթյունի փաստով երկու քրեական գործ է հարուցվել, պայթյունի պատճառները պարզվում են: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում |