ԱՄՆ դեսպան․ Մեր նպատակն է աջակցել, որ ՀՀ վերափոխվի առաջադեմ բարձր տեխնոլոգիաների կենտրոնի![]() 8 հոկտեմբերի 2024 - 13:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ՄԶԳ-ն հովանավորում էր ԴիջիԹեք Էքսպո 2024-ը՝ «Տնտեսական հիմքեր հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի միջոցով: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը նպաստում է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հզորացմանը և խթանում տնտեսական զարգացումը, հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ասել է, որ ԱՄՆ նպատակն է աջակցել ՀՀ վերափոխմանն առաջադեմ բարձր տեխնոլոգիաների կենտրոնի: «Մենք շարունակում ենք հանձնառու լինել Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, իսկ բարձր տեխնոլոգիաների զարգացող արդյունաբերությունը առանցքային նշանակություն ունի այդ նպատակին հասնելու համար: Մեր նպատակն է աջակցել Հայաստանի վերափոխմանը առաջադեմ բարձր տեխնոլոգիաների կենտրոնի, որը կխթանի զարգացումը ոչ միայն երկրի ներսում, այլև ողջ տարածաշրջանում ու աշխարհում»,– ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քվինը: Նշվում է, որ ԴիջիԹեք Էքսպո 2024-ի նման միջոցառումներն առանցքային են՝ խթանելու նորարարությունն ու կայունությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում: ԴիջիԹեք 2024-ի բացման արարողության ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ասել էր, որ ԱՄՆ կառավարությունն ակտիվորեն աջակցել է Հայաստանի ջանքերին՝ զարգացնելու երկրի տեխնոլոգիական ոլորտը զանազան նախաձեռնությունների և գործընկերության միջոցով և ակնկալում է ամրացնել այդ գործընկերությունն ու նոր ուղիներ գտնել հետագա համատեղ աշխատանքի համար։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |