ԱԺ-ում կքննարկեն հանցավորության վիճակը ՀՀ–ում![]() 8 հոկտեմբերի 2024 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում քննարկվելու է հանցավորության վիճակը Հայաստանում: Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեման: 2024 թվականի 1–ին կիսամյակի տվյալներով` կա 18,818 հանցավորության դեպք, սա այն դեպքում, երբ 2023 թվականի նույն ժամանակահատվածում եղել է 19,891 դեպք, սակայն, 17.8 տոկոսով աճել են առանձնապես ծանր հանցագործությունները, հատկապես զենքի գործադրմամբ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |