Պուտին․ ՌԴ և ՀՀ հարաբերությունները դինամիկ զարգանում են

Պուտին․ ՌԴ և ՀՀ հարաբերությունները դինամիկ զարգանում են

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են, իսկ առևտրաշրջանառությունը մինչև տարեվերջ կարող է հասնել ռեկորդային $14-16 մլրդ-ի։

«Ապրանքաշրջանառությունը 2023–ին հասել է $7․4 մլրդ–ի, իսկ 2024–ի առաջին կիսամյակում աճել է 2․5 անգամ՝ գերազանցելով 8.3 միլիարդ դոլարը։ Եթե նույն տեմպով շարժվենք, դա կնշանակի, որ այս տարվա ապրանքաշրջանառությունը կարող է հասնել $14-16 միլիարդի, դա ռեկորդային ցուցանիշ է»,–ասել է Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ բացթողումներ կան կրթության ոլորտում, որոնք պետք է շտկել։

Փաշինյանն իր հերթին նշել է, որ վերջին ամիսներին Երևանի և Մոսկվայի միջև ակտիվ քաղաքական երկխոսություն է ընթացել, իսկ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի Երևան այցի ժամանակ բոլոր խնդիրների բովանդակային քննարկում է եղել։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում մինչ ԱՊՀ պետությունների եկավարների խորհրդի նիստի մեկնարկը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երկու հանդիպումներն էլ նվիրված էին նույն թեմային՝ Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը՝ 2020 թվականի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ասուլիսում ասել է, որ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը դեռևս մտադիր չեն եռակողմ հանդիպում անցկացնել՝ Բաքվի և Երևանի միջև կարգավորման շուրջ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---