Պուտինը Փաշինյանին հրավիրել է Կազան՝ BRICS-ի գագաթնաժողովին

Պուտինը Փաշինյանին հրավիրել է Կազան՝ BRICS-ի գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Կազան՝ հոկտեմբերի 22-24–ը կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։ Այդ մասին նա ասել է Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Սպասում եմ ձեզ Կազանում՝ BRICS-ի գագաթնաժողովին։ Հուսով եմ, դա կլինի և օգտակար, և հետաքրքիր»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Շատ շնորհակալ եմ»,–ասել է Փաշինյանը։

Պուտինը նշել է, որ BRICS-ի գագաթնաժողովին «բազմաթիվ շփումներ» են ակնկալվում։

«Եվ երկկողմ հանդիպում կանցկացնենք, և հնարավորություն կլինի մի քանի տասնյակ երկրների գործընկերների հետ խոսել, որոնք մտադիր են մասնակցել գագաթնաժողովի աշխատանքին»,–ասել է ՌԴ նախագահը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը մասնակցելու է BRICS-ի գագաթնաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով։ Այդ մասին ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր․ «Ինչ վերաբերում է ԲՐԻԿՍ-ին, այո, մասնակցելու որոշում է կայացվել, որովհետև տնտեսական առումով Հայաստանը կարևոր կապեր ունի և չեմ կարծում, որ մենք պետք է մեզ տարածաշրջանից դուրս դնենք: Դուք տեսնում եք, որ տարբեր երկրներ այս իրավիճակում, երբ տարբեր պատժամիջոցներ են գործում, տարբեր ճանապարհներ են փնտրվում գերտերությունների կողմից տնտեսական հոսքերը տեղափոխելու որևէ ձևով։ Հայաստանն, այո, իր շահերից ելնելով պետք է մասնակցի»։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---