Պեսկով․ Պուտինն Ալիևի և Փաշինյանի հետ բանակցելիս քննարկել է «Զանգեզուրի միջանցքը»![]() 8 հոկտեմբերի 2024 - 17:52 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ՌԴ նախագահի առանձին հանդիպումներին ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ, ասել է, որ Վլադիմիր Պուտինն Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններում քննարկել է «Զանգեզուրի միջանցքի» թեման։ «Պուտինն առանձնազրույց է ունեցել նրանցից յուրաքանչյուրի հետ։ Ընդ որում, նախագահը երևի յուրաքանչյուրի հետ մի կես ժամ անցկացրել է, ուստի, հավանաբար, կարծիքների փոխանակում է եղել։ Դե, «Զանգեզուրի միջանցքի» թեման էլ է շոշափվել»,- ասել է նա լրագրողներին, գրում է ՌԻԱ Նովոստին։ Պեսկովն այդպես է պատասխանել հարցին, թե արդյոք հանդիպումների ժամանակ շոշափվել է «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ՀՀ ղեկավարությունը սաբոտաժի է ենթարկում Սյունիքով անցնող հաղորդակցությունների մասին պայմանավորվածությունը, որի տակ դրված է վարչապետ Փաշինյանի ստորագրությունը: Նա ընդգծել էր, որ այսօր գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված մի շարք եռակողմ պայմանավորվածությունների ոգուն և տառին հետևելն է։ Իրանի ԱԳՆ փոխարտգործնախարար և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը վերահաստատել էր, որ Իրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սա սահմանների և տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություններին։ Նա նշել էր, որ երկրների ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձ շահերի հարգանքը կայուն խաղաղության երաշխավորն է և տարածաշրջանային համագործակցության հիմքը Կովկասում։ Photo. Ria Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |