Խոզի գրիպը հասել է Թուրքիա

PanARMENIAN.Net - Թուրքիայի Առողջապահության նախարարությունը հաստատել է խոզի գրիպի առաջին դեպքը: Ինչպես գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը, A/H1N1 գրիպի վիրուսով հիվանդանալու առաջին դեպքն արձանագրվել է Ստամբուլում ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկներից մեկի մոտ:



Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը հաղորդել է, որ վիրուսի առկայությունն ուղեւորի մոտ հաստատվել է թերմային խցիկի միջոցով, որը տեղադրվել է օդանավակայանում: Նախարարի խոսքով, զբոսաշրջիկին զննել են եւ հայտանաբերել խոզի գրիպի վիրուսը (A/H1N1):



Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) արդեն հաստատել է A/H1N1 գրիպով վարակվելու 7,52 հազար դեպք 34 երկրներում, որոնցից 66-ը բերել են մահվան ելքի:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---