Հոկտեմբերի 12-16-ն օդագնացության միջազգային փառատոն կանցկացվի![]() 9 հոկտեմբերի 2024 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 12-16-ն անցկացվելու է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը։ Այն արդեն 6-րդ անգամն է անցկացվում։ Այս տարի այն ներկայանում է ավելի ընդգրկուն ծրագրով ու մասնակիցների մեծ թվով։ Փառատոնի կազմակերպիչ, «Սքայբոլ» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը նշել է, որ այս տարի մասնակցելու է 10 երկրից 21 օդաչու՝ իր անձնակազմով։ Ընդհանուր առմամբ լինելու է 120 մասնակից, հայտնում է Արմենպրեսը։ «Այս տարի մասնակիցների աշխարհագրությունը բավականին ընդգրկուն է։ Հայաստանից բացի, մեր փառատոնին գալիս են մասնակցելու Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Մոնակոյից, Բրազիլիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Գերմանիայից։ Փառատոնի օրերին իրականացնելու ենք 9 թռիչք։ Մեկնարկային թռիչքները լինելու են Գառնիից, այնուհետև շարունակվելու են Հանրապետության հրապարակում, վերջում թռիչքներ կլինեն Ապարանի ջրամբարի մոտից»,-ասել է Բարսեղյանը։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն, որը վերջին տարիներին շեշտադրում է փառատոնային, արկածային տուրիզմի զարգացումը։ Այս տարի առաջին անգամ փառատոնի շրջանակում օդաչուների մասնակցությամբ անցկացվելու է մրցույթ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Անցկացվելու է Հայաստանի բաց գավաթ` համագործակցելով Միջազգային ավիացիոն ֆեդերացիայի (FAI) հետ։ Նաիրի Բարսեղյանը նշել է, որ սա առաջին փորձն է մրցութային ամբողջ ընթացակարգերը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար, հաջորդ քայլը լինելու է հայտ ներկայացնելը օդագնացության մեծ մասշտաբի մրցույթ ապահովելու համար։ Օդաչուները, օդապարիկներով թռչելիս, կատարելու են կոնկրետ հանձնարարություններ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |