Երևան-Սևան ճանապարհի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր անկայուն է

Երևան-Սևան ճանապարհի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր անկայուն է

PanARMENIAN.Net - Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 4 տուժածի վիճակը կայուն ծանր է, մեկինը՝ միջին ծանրության, իսկ մյուսինը՝ ծանր անկայուն: Այդ մասին ասել են Առողջապահության նախարարությունից, հայտնում է «Հայկական ժամանակը»։

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:56-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ.) կողաշրջվել էր:

Վթարի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել էր 8 անձ, նրանցից 2-ի կյանքը փրկել չի հաջողվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---