Ջերմաստիճանը կնվազի 4-8 աստիճանով![]() 10 հոկտեմբերի 2024 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում hոկտեմբերի 11-13-ին, 15-ի գիշերը առանձին շրջաններում, 14-ին, 15-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ամսի 11-ի ցերեկը կնվազի 4-8 աստիճանով։ Երևանում hոկտեմբերի 11-ին կեսօրից հետո, 12-13-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 11–ին և 12–ին ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +25 աստիճան, հոկտեմբերի 13–ին՝ +26։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |