Հայ-թուրքական սահմանի վրա գտնվող լոգիստիկ կենտրոնի բիզնես-ծրագիրը մշակման փուլում է

PanARMENIAN.Net - Ախուրյան սահմանակից կայանում Միջազգային լոգիստիկ կենտրոնի բիզնես-ծրագիրը մշակման փուլում է: Ինչպես ասվում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գործունեության ծրագրում, դիվանագիտական հարաբերությունների վերականգնման նպատակով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության ակտիվացման եւ երկու երկրների միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնման կապակցությամբ «ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարությունը որոշում է ընդունել դուստրի ձեռնարկություն ստեղծելու, որպեսզի կազմակերպի Ախուրյան սահմանակից կայանում Միջազգային լոգիստիկ կենտրոնը, որը վարձակալության կհանձնվի «ՀԿԵ» ՓԲԸ դուստր ընկերակցության:



Մասնավորապես, Կենտրոնի խնդիրը լինելու է ամենակարճ ժամկետներում եւ նվազագույն ծախսերով փոխադրումների կազմակերպումը առավել օպտիմալ ճանապարհով:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---