Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից է դարձրել բոլոր ցանկացողներին![]() 11 հոկտեմբերի 2024 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Team Telecom Armenia-ի աջակցությամբ հոկտեմբերի 4-ից 7-ը Երևանում կայացել է տարվա ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը, «ՄՏՔԻ ՈՒԺԸ․ Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով։ Միջոցառման գլխավոր տեխնոլոգիական գործընկեր Team Telecom Armenia-ն իր տաղավարում անցկացրել է Team Talks փոդքասթը՝ հյուրընկալելով մի շարք հեղինակավոր բանախոսների՝ ի դեմս Nvidia Omniverse-ի և սիմուլյացիոն տեխնոլոգիաների ուղղությամբ ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդեանի, Agenus և COAF հիմնադիր Գարո Արմենի, intent.ai-ի համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Հարութ Մարտիրոսյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի։ Team Talks-ի շրջանակում ելույթ է ունեցել նաև ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, տնօրենների խորհրդի նախագահ և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։ Team Talks-ի շրջանակում բանախոսները բազմաբովանդակ քննարկում են ծավալել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացման արդի միտումների և նախադրյալների վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել նորարարությունների ներդրման կարևորությունը և ինովացիոն ոլորտում առկա հեռանկարները։ Team Telecom Armenia-ի Յություբյան ալիքով և Ֆեյսբուքյան էջով ուղիղ հեռարձակման շնորհիվ Team Talks-ը WCIT-ի մասնակից է դարձրել բոլոր ցանկացողներին։ «Հարկ է ևս մեկ անգամ ընդծել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն ունի ռազմավարական նշանակություն` ինչպես տեխնոլոգիական առաջընթացի, այնպես էլ ՀՀ տնտեսության վրա ունեցած իր ազդեցության տեսանկյունից։ Ունենալով մեր գործունեության հիմքում այս տեսլականը՝ առաջնային է հնարավորին չափ նպաստել և բաղկացուցիչ մաս դառնալ այդ կարևոր առաքելության իրագործմանը», - նշել է Team Telecom Armenia–ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ WCIT2024/DigiTec 2024-ի շրջանակում Հայաստան էին ժամանել ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից, նշանավորվել են մի շարք պայմանավորվածություններ, որոնք միտված են Հայաստանյան ՏՀՏ ոլորտում տեխնոլոգիական և նորարարական առաջընթացի ապահովմանը։ Հայաստանում երկրորդ անգամ տեղի ունեցած համաշխարհային IT կոնգրեսի շրջանակում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանի հրավերով Հայաստան էր այցելել «Լիոնել Մեսսի մենեջմենթ»-ի տնօրեն և Play Time Ventures-ի հատուկ խորհրդատու Ռոդրիգո Մեսսին: Այցելության հիմնական նպատակն էր Հայաստանում ապորտի, մեդիայի և տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների քննարկումը և արդի միտումների բացահայտումը։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |