Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունները վերապրածների շարժմանը

Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունները վերապրածների շարժմանը

PanARMENIAN.Net - 2024-ի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնական Nihon Hidankyo շարժմանը՝ «միջուկային զենքից զերծ խաղաղության հասնելու ջանքերի համար»։

Nihon Hidankyo–ն Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունները վերապրածների շարժում է։ Կազմակերպությունը պայքարում է, որպեսզի «այլևս երբեք միջուկային զենք չկիրառվի», գրում է ՏԱՍՍ–ը։

Շարժումը պատմում է միջուկային զենքի վտանգի մասին՝ վկայակոչելով Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունների աղետալի հետևանքները։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Նոբելյան խաղաղության մրցանակի է առաջադրվել նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որն արդեն 1 տարուց ավելի ադրբեջանական բանտում է՝ Արցախի մյուս ղեկավարների հետ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---