ԱԳՆ–ն դատապարտել է հարձակումը Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա![]() 11 հոկտեմբերի 2024 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարարությունը դատապարտել է Իսրայելի հարձակումը Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի (UNIFIL) վրա: Այդ մասին ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։ «Հայաստանը, որպես Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերում մասնակցություն ունեցող երկիր, խստորեն դատապարտում է կենտրոնակայանի վրա հարձակումը»,–ասվում է գրառման մեջ։ Նշվում է, որ ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը կոչված են նպաստելու կայունությանը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իսրայելի հարձակման հետևանքով Լիբանանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է վիրավորվել։ UNIFIL-ի կազմում կան նաև հայ խաղաղապահներ, որոնք տեղակայված են Լիբանանում 2014 թվականից։ Նրանք 32–ն են։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |