Ստեփանյան․ 23 գերուց 18-ը պատանդառվել են այն ժամանակ, երբ ռուս խաղաղապահներն Արցախում էին

Ստեփանյան․ 23 գերուց 18-ը պատանդառվել են այն ժամանակ, երբ ռուս խաղաղապահներն Արցախում էին

PanARMENIAN.Net - Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ՌԴ դեսպանության դիմաց ակցիայի ժամանակ ասել է, որ, ի տարբերություն Ֆրանսիայի, ՄԱԿ-ի, Ռուսաստանը գտնվում էր տեղում, երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հեթական հարձակումը գործեց Արցախի ժողովրդի նկատմամբ։

«Պետք է փաստենք այն հանգամանքը, որ այսօր Բաքվում ապօրինաբար պահվող 23 ռազմագերիներից կամ պատանդառված անձանցից 18-ը գերեվարվել են Արցախում այն ժամանակ, երբ Արցախում տեղակայված է եղել ռուսական խաղաղապահ զորակազմը։ Այսինքն, նրանք գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերին»,–ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Ստեփանյանն ասել է, որ շեշտադրում է դա՝ ընդգծելու համար այն կարևորը դերը, որ Ռուսաստանը կարող է և պետք է ստանձնի հայ ռազմագերիների, պատանդառված անձանց վերադարձի հարցում, նաև օգտագործելով Բավքի հետ ունեցած իր հարաբերությունները։

Քաղաքացիները նաև ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ, որի նպատակը Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ հայ պատանդների, գերեվարված անձանց, անհետ կորածների ճակատագրերի հարցը բարձրացնելն է։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---