ԵՄ-ն հետաձգել է սահմանային ավտոմատացված համակարգի գործարկումը![]() 12 հոկտեմբերի 2024 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը հետաձգել է Շենգենյան գոտու երկրների սահմաններին երրորդ երկրների քաղաքացիների գրանցման ավտոմատացված համակարգի գործարկումը, որը նախատեսվում էր նոյեմբերին։ Գերմանիան, Ֆրանսիան և Նիդերլանդները պատրաստ չեն համակարգի ներդրմանը։ Այդ մասին հայտարարել է ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յուհանսոնը Լյուքսեմբուրգում Եվրամիության երկրների ներքին գործերի նախարարության ղեկավարների հանդիպման ավարտին, հայտնում է Deustche Welle-ն։ Համակարգը չի կարող գործարկվել նաև այն պատճառով, որ գործընթացի համար պատասխանատու eu-Lisa գրասենյակը ևս պատրաստ չէ դրան: Նոր ժամկետ դեռ նշանակված չէ։ Եվրահանձնակատարը հույս է հայտնել, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ։ Յուհանսոնը նշել է, որ Եվրահանձնաժողովը կողմ է փուլային անցմանը նոր համակարգին՝ նախնական փուլում դեռևս առանձին անցակետերում։ Համակարգի ներդրման որոշումը կայացվել է դեռևս 2017–ին։ Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |