Բաքուն արտոնյալ պայմաններով վարձակալության կտա հայաթափված Արցախի հողերը![]() 14 հոկտեմբերի 2024 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում հայտարարել են, որ հայաթափված Արցախի գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնք հարակից են բնակավայրերին ու գյուղական տարածքային միավորներին, արտոնյալ պայմաններով վարձակալության կտրվեն այդ բնակավայրերի բնակիչներին։ Այդ կապակցությամբ առաջարկվում է փոփոխություն կատարել «Հողի վարձակալության մասին» օրենքում, գրում է ԱՊԱ–ն: Վարձակալության համար հողերի տրամադրման կարգը որոշվում է գործադիր իշխանության համապատասխան մարմնի կողմից։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի վարչակազմը սկսել է զանգվածաբար քանդել օկուպացված Ստեփանակերտի բնակելի տները։ Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |