Սիմոնյանը մասնակցել է Միջխորհրդարանական միության վեհաժողովի բացմանը![]() 14 հոկտեմբերի 2024 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Ժնևում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ տարբեր երկկողմ հանդիպումներ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սպասվում է նաև նրա հանդիպումը Ադրբեջանի մեջլիսի նախագահ Սաբինա Գաֆարովայի հետ։ Սիմոնյան-Գաֆարովա վերջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսին Ժնևում։ Այս հանդիպումից մանրամասներ հայկական կողմը չէր հաղորդել։ Ադրբեջանական կողմը միայն նշել էր, որ երկու երկրների խորհրդարանների ղեկավարները քննարկել են Ազգային ժողովների ներդրումը խաղաղության գործընթացին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |