Տարածաշրջանում անվտանգության ապահովման վճռորոշ գործոն է հանդիսանում ուժը16 մայիսի 2009 - 21:58 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը լոկալ պատերազմներից հաղթանակած է դուրս եկել: Ես դեմ չեմ ղարաբաղյան հարցի կարգավորմանը եւ սահմանի բացմանը, նույնիսկ Ադրբեջանի հետ: Սակայն պետք չէ մոռանալ, թե ինչ գին է պահանջվում վճարել դրա դիմաց»,-հայտարարել է «Պոլիտէկոնոմիա» կազմակերպության նախագահ Անդրանիկ Թեւանյանը: Ըստ Թեւանյանի, Հայաստանի արտաքին քաղաքականությունը պայմանականորեն կարելի է բաժանել երեք մասի` Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի քաղաքականությունը: «Իշխանության գալով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սկսեց շատ արագ «հարցեր լուծել» եւ «թղթեր ստորագրել», ինչը չէր անում Ռոբերտ Քոչարյանը: PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչ սկզբունքներ կարող են գործել մեր տարածաշրջանում, ուժը թե դիվանագիտությունը, Թեւանյանը հիշեցրել է օգոստոսին Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ տեղի ունեցած պատերազմի մասին, որը ցույց տվեց, որ ոչ մի հայտարարություն կամ բանաձեւ խնդիրներ չի լուծում տարածաշրջանում: «Տարածաշրջանում անվտանգության ապահովման վճռորոշ գործոն է հանդիսանում ուժը, իսկ Ղարաբաղը ապահովում է Հայաստանի անվտանգությունը, եւ դա անհերքելի փաստ է»,-ընդգծել է Թեւանյանը: «Պետք է սթափ նայել իրերին: Իսկ իրական վիճակն այն է, որ տվյալ պահին մենք ունենք Ղարաբաղ մերձակա տարածքներով եւ Հայաստան: Եվ պետք է անենք ամեն ինչ, որպեսզի պահպանենք, պաշտպանենք ու զարգացնենք երկիրը: Պետք չէ հավատալ նրան, թե մենք ռեսուրսներ չունենք երկրի բարգավաճման համար, ռեսուրսները կան, սակայն կան նաեւ խանգարող հանգամանքներ»,-հայտարարել է նա: Թեւանյանը խնդիրը տեսնում է նրանում, որ հասարակությունը, հատկապես երիտասարդությունը, կարծես երկու ծայրահեղ մասերի է բաժանվել: «Սա շատ վտանգավոր եւ լուրջ խնդիր է, որ շուտափույթ լուծում է պահանջում»,-ընդգծել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |