Կապիտալը հայրենիք չունի եւ սահմանը բացելու դեպքում դա շատ վտանգավոր է Հայաստանի համար16 մայիսի 2009 - 22:16 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի կառավարությունը ոչ մի հաշվարկ չունի հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական հետեւանքների եւ անվտանգության երաշխիքների առումով»,-հայտարարել է «Պոլիտէկոնոմիա» կազմակերպության նախագահ, տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Նա նշել է, որ լինելով տնտեսության մեջ ազատական մոտեցումների կողմնակից, այնուամենայնիվ, համարում է, որ այժմ Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է շատ վտանգավոր լինել: «Ի՞նչ կպատահի, եթե մի օր Թուրքիան որոշի բացել Հայաստանի հետ սահմանը: Առաջինն, ինչ իրապես սպառնում է մեզ, այն է, որ դրանից 5 րոպե անց Հայաստանը կենթարկվի հատուկ թուրքական էքսպանսիայի: Երկրորդը, օգտագործելով զարգացած Հայաստանի տնտեսության մեջ զարգացած օլիգարխիկ համակարգը, Թուրքիան կկարողանա հեշտությամբ «գնել« մեր օլիգարխներին եւ Հայաստանի քաղաքական վերնախավն իրենց գրպանում կհայտնվի»,-հայտարարել է Թեւանյանը: Նա նաեւ ընդգծել է, որ տնտեսությունը սահման ու ազգություն չի ճանաչում, իսկ կապիտալը հայրենիք չունի, ինչն այս դեպքում կարող է շատ վտանգավոր լինել Հայաստանի համար: «Ամենակարեւորը մեզ համար պետք է լինի ազգային անվտանգության հարցը»,-նշել է «Պոլիտէկոնոմիա» կազմակերպության նախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |