Հայ բռնցքամարտիկները դուրս են եկել Չեխիայում ընթացող միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլ16 մայիսի 2009 - 22:17 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի են ունեցել կիսաեզրափակիչ մենամարտերը չեխական Ուստի Նադ Լաբեմ քաղաքում ընթացող բռնցքամարտի միջազգային մրացաշարում: Չորս հայ բռնցքամարտիկներ` Հովհաննես Դանիելյանը (51կգ), Ազատ Հովհաննիսյանը (57կգ), Անդրանիկ Հակոբյանը (75կգ) եւ Ցոլակ Անանիկյանը (91կգ), գերազանց ոճով հաղթելով իրենց հակառակորդներին, իրավունք ստացան մասնակցելու չեխական Ուստի Նադ Լաբեմ քաղաքում շարունակվող բռնցքամարտի միջազգային մրցաշարի եզրափակչի մարտերին: Հովհաննես Դանիելյանը հաջորդ մենամարտը կանցկացնի հնդկացի բռնցքամարտիկի հետ, Ազատ Հովհաննիսյանը ուժերը կչափի մոլդավացու հետ, Անդրանիկ Հակոբյանը Սլովակիայի ներկայացուցչի հետ, իսկ Ցոլակ Անանիկյանը` իռլանդացի մարզիկի հետ: Մրցաշարին մասնակցում են 18 երկրների հավաքականներ: Հայաստանի հավաքականը գլխավորում է մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |