Վրաստանը չի մասնակցի «3+3» հարթակի հանդիպմանը![]() 16 հոկտեմբերի 2024 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը չի մասնակցի հոկտեմբերի 18–ին Ստամբուլում կայանալիք «3+3» հարթակի հանդիպմանը։ Այդ մասին հայտնել են Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ–ը։ «Ոչ, մենք չենք մասնակցելու։ Վրաստանը վաղուց է հայտարարել, որ չի աշխատում նշված ձևաչափոում»,– ասել է մամուլի ծառայության աշխատակցուհին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի 3+3» հարթակի հանդիպմանը, որը կայանալու է հոկտեմբերի 18-ին՝ Ստամբուլում։ «3+3» հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021–ի դեկտեմբերին, որին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023–ի հոկտեմբերին Թեհրանում՝ ԱԳ նախարարների մակարդակով։ Վրաստանը կրկին չի մասնակցել։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |