ԱՄՆ–ն սպառնում է կրճատել օգնությունն Իսրայելին՝ Գազայում վիճակի պատճառով․ Ֆրանսիան և ՄԹ–ն ՄԱԿ ԱԽ նիստ են գումարում![]() 16 հոկտեմբերի 2024 - 18:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները սպառնացել են կրճատել ռազմական օգնությունն Իսրայելին, եթե միջոցներ չձեռնարկվեն Գազայում հումանիտար իրավիճակի բարելավման ուղղությամբ։ Հայտարարվել է, որ Իսրայելը պետք է 30 օրվա ընթացքում ապահովի հումանիտար օգնության առաքումը Գազա։ Այս զգուշացումը հնչել է Գազայում ռազմական գործողության մեկնարկից 1 տարի անց, գրում է BBC-ն։ Նշվում է, որ 1․7 մլն մարդ ստիպված է եղել տարհանվել Ալ Մավասի շրջան, որտեղ նրանք ենթարկվում են «մահացու հիվանդություններով վարակման մեծ ռիսկի» գերբնակեցվածության պատճառով։ Մինչդեռ Ալժիրը, Ֆրանսիան և Բրիտանիան հոկտեմբերի 16–ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի շտապ նիստ են գումարում՝ քննարկելու համար հումանիտար իրավիճակը Գազայում։ Այդ մասին ասվում է Միացյալ Թագավորության ԱԳՆ հայտարարության մեջ։ «Հումանիտար վիճակը Գազայում սարսափ է առաջացնում։ Կենսապահովման պայմանների հասանելիության հետ կապված վիճակը վատթարանում է։ Ըստ ՄԱԿ–ի, վերջին 2 շաբաթում այնտեղ սննդամթերք գրեթե չի մտել։ Իսրայելը պետք է ապահովի խաղաղ բնակիչների պաշտպանությունն ու երթուղիներ բացի կենսանական անհրաժեշտության օգնության համար»,–ասվում է փաստաթղթում, գրում է ՏԱՍՍ–ը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր հերթին վստահեցրել է Իսրայելի իշխանություններին, որ Գերմանիան կշարունակի զենք մատակարարել հրեական պետությանը՝ անկախ Գազայում և Լիբանանում նրա գործողությունների քննադատությունից, գրում է ՏԱՍՍ–ը։ Photo. Getty Images Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |