Թուրքիայում 5․9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում 5․9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Մալաթիա նահանգի Քալե շրջանում ժամը 10։46 (տեղի ժամանակով) գրանցվել է 5․9 մագնիտուդ ուգնությամբ ու 10,7 կմ խորությամբ երկրաշարժ։

Նշվում է, որ երկրաշարժը զգացվել է Դիարբեքիրում, Էլազըղում, Քահրամանմարաշում, Թոքաթում, Էրզինջանում, Թունջելիում և Ադըյամանում, հայտնում է Ermenihaber-ը։

Երկրաշարժի ուժգնության պատճառով Մալաթիայում մեկ օրով դադարեցվել է ուսումնական գործընթացը։ Ցնցումները խուճապ են առաջացրել բնակչության մոտ:

Երկրաշարժից հետո Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտնել է, որ տվյալ տարածքներում սկսվել են սկանավորման աշխատանքները։

Նախնական տեղեկություններով, 3 շենք է մասամբ փլուզվել։ Երկրաշարժից հետո մոտ 30 հետցնցում է գրանցվել։

Մարդկային կորուստների մասին չի հաղորդվում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---