Բայրամովը Ստամբուլում կրկին խոսել է ՀՀ սահմանադրությունը փոխելու «անհրաժեշտությունից»![]() 18 հոկտեմբերի 2024 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի հանդիպմանը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու «անհրաժեշտությունից»։ Նա հավելել է, որ «նախկին հակամարտության հետևանքները պետք է վերացվեն սահմանադրական փոփոխությունների ճանապարհով», գրում է APA-ն։ «Տարածաշրջանում այս կրիտիկական պահին, ինչպիսին հետկոնֆլիկտային իրավիճակն է, կայուն և անշրջելի խաղաղության հասնելու համար Հայաստանը պետք է վերացնի «նախորդ հակամարտության պատճառների, կառուցվածքի մնացորդները՝ կատարելով սահմանադրական անհրաժեշտ փոփոխություններ»,–ասել է նա։ Ավելի վաղ Թուրքիայի պետական TRT Haber-ը լուր է հրապարակել հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք «3+3» հանդիպման վերաբերյալ՝ նշելով, որ հանդիպման ավարտին մասնակից երկրները համատեղ հայտարարություն են ընդունելու։ Հայտարարությունում տեղ գտնող դրույթների շարքում «շեշտվելու է տարածաշրջանի երկրների կողմից իրենց միջև եղած խնդիրների՝ երկխոսությամբ լուծելու կարևորությունը», «ընդգծվելու է, որ էական է ՄԱԿ-ի կանոնադրությունում ամրագրված սկզբունքների հիման վրա տարածաշրջանում առկա քաղաքական տարաձայնությունների՝ խաղաղ ճանապարհով կարգավորումը, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության նկատմամբ հարգանքը, սահմանների անխախտելիությունը, ներքին գործերին չխառնվելը, ուժի կիրառման սպառնալիքի արգելումը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |