Հայ դերասաննների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը՝ «Օսկարի» ֆավորիտ![]() 18 հոկտեմբերի 2024 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որտեղ նկարահանվել են հայ դերասաններ Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը, «Օսկարի» համար պայքարում ֆավորիտ է համարվում։ Ֆիլմը համարում են հաղթնակի գլխավոր հավակնորդը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Այդ մասին գրել են միանգամից մի քանի մասնագիտական ռեսուրսներ, որոնք զբաղվում են պարգևատրումների կանխատեսումներով։ Gold Derby պորտալում ֆիլմը մի քանի շաբաթ առաջին տեղում է և հաղթելու ամենաբարձր հավանականությունն ունի, գրում է Գազետա.ռու-ն։ «Օսկարի» հաղթող ֆիլմերը կանխատեսող The Gatecrashers and Variety խումբը նույնպես ֆիլմը դասել է պոտենցիալ հաղթողների թվին: Օսկարի 97-րդ մրցանակաբաշխության հավակնորդները հայտնի կդառնան հունվարի 17-ին, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 2-ին։ «Անորա» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին` Ոսկե արմավենու ճյուղին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |