Լավրով. ՀՀ-ն հրաժարվել է ՌԴ և Իրանի միջնորդությունից Թուրքիայի հետ կարգավորման հարցում

Լավրով. ՀՀ-ն հրաժարվել է ՌԴ և Իրանի միջնորդությունից Թուրքիայի հետ  կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Ստամբուլում «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀՀ-ն հրաժարվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ՌԴ-ի և Իրանի միջնորդությունից, հայտնում է Factor.am-ը։

«Ռուսաստանն ակտիվորեն նպաստել է հայ-թուրքական գործընթացի մեկնարկին, որին միացել են նաև իրանցի մեր գործընկերները։ Ներկայում հանդիպումներ նախատեսված չեն, հայ գործընկերները դադար են վերցրել։ Նրանք կարծում են, որ նախ պետք է ուղղակի շփվել թուրքերի հետ և հասկանալ, թե ինչ է պետք անել»,- ասել է նա։

Լավրովը կարծում է, որ գործընթացն ամեն դեպքում կապված է հայ-ադրբեջանական բանակցությունների հետ։ Ուստի հանդիպմանն առաջարկվել է համակողմանիորեն քննարկել այս բոլոր հարցերը և խրախուսել ներգրավված երկրներին՝ հնարավորինս արագ համաձայնության գալ։

Երևանում ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարվել է մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Այս գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին՝ սահմանելու առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ արդյունավետ կառավարվող շարժունակության և անվտանգության անհրաժեշտ պայմանների ապահովմամբ

Գործընթացի առանցքում լինելու է արժանիքների և առաջընթացի վրա հիմնված մոտեցումը, հետևապես գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի։ Բոլոր հենանիշները պետք է ամբողջությամբ բավարարվեն մինչև ԵՄ խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման մասին վերջնական որոշման ընդունումը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---