Ապարանը` 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք![]() 18 հոկտեմբերի 2024 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք: Հաղթողը ճանաչվել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքներով, հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Աբովյան (Կոտայքի մարզ), Ալավերդի (Լոռու մարզ), Ապարան (Արագածոտնի մարզ), Մարտունի (Գեղարքունիքի մարզ) և Նոյեմբերյան (Տավուշի մարզ) քաղաքները։ Մրցույթի արդյունքները ներկայացվել ու ամփոփվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի ունեցած եզրափակիչ նիստում, որը վարում էր մրցութային հանձնաժողովի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ավելի վաղ իրականացվել են փորձագիտական գնահատման խմբի անդամների այցելություններ հայտատու քաղաքներ, որտեղ նրանք հանդիպումներ են ունեցել համայնքների ղեկավարների, համայնքապետարանների աշխատակազմերի, կրթական հաստատությունների ղեկավարների հետ, ծանոթացել տեղի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների և երիտասարդական ակտիվ խմբերի հետ՝ ուսումնասիրելով նրանց ներգրավվածության աստիճանը տեղական ինքնակառավարման մարմիններում: Որպես պայման՝ դիտարկվել են համայնքների մարզական, մշակութային, ժամանցային, հանգստի կազմակերպման հաստատությունների ներուժն ու հնարավորությունները, ինչպես նաև ընթացիկ և նախատեսվող երիտասարդական ծրագրերը: Հայաստանի 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք էր հռչակվել Գավառը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |