Բռնցքամարտիկ Գարբոյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել Եվրոպայի չեմպիոն

Բռնցքամարտիկ Գարբոյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել Եվրոպայի չեմպիոն

PanARMENIAN.Net - Հայազգի բռնցքամարտիկ 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում հաղթանակ է տարել ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովի նկատմամբ և դարձել Եվրոպայի չեմպիոն, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Նա ստացել է մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ։

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն ավարտել է 5 մեդալով։ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մեր ընտրանին նվաճել է 2 ոսկե և 3 արծաթե մեդալ։ Մրցաշարի ընթացքում մեդալներ են նվաճել Էլիդա Քոչարյանը (60 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Հարություն Հակոբկոխյանը (67 կգ):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---