Էրդողանը հուսով է, որ Ռուսաստանը կսատարի՞ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Թուրքիայի ջանքերին18 մայիսի 2009 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստան կատարած այցի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: «Թուրքիան եւ Ռուսաստանը պարտավորություններ ունեն տարածաշրջանում: Մենք պետք է տարածաշրջանում խաղաղության եւ բարգավաճման հաստատմանն ուղղված քայլեր ձեռնարկենք, ինչը ենթադրում է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորում, Կիպրոսի խնդրի ու Մերձավոր Արեւելքի խնդիրների լուծում»,-հայտարարել է Էրդողանը Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամլո ասուլիսում: Թուրքիայի վարչապետը կոչ է արել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին բոլոր ջանքերը գործադրել հակամարտության կարգավորման համար:Վլադիմիր Պուտինն իր հերթին նշել է, որ Մոսկվան ու Անկարան ձգտում են հասնել այդ խնդիրների լուծմանը եւ ամեն կերպ կնպաստեն դրան: Միեւնույն ժամանակ Վ.Պուտինն ընդգծել է, որ ղարաբաղյան հարցում կողմերն իրենք պետք է հասնեն փոխզիջման: «Ինչ վերաբերում է անցյալի բարդ խնդիրների, այդ թվում Ղարաբաղի հարցի, լուծմանը, փոխզիջումը պետք է գտնեն իրենք մասնակիցները: Մյուս պետությունները կարող են միայն միջնորդների եւ երաշխավորների դեր ստանձնել ստորագրված համաձայնագրերի կատարման համար»,-հայտարարել է Վ.Պուտինը, գրում է թուրքական Today's Zaman թերթը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |