Ակբա բանկը տեղաբաշխում է 11% և 6% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր![]() 21 հոկտեմբերի 2024 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 15,000,000 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար և 5,000,000,000 (հինգ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը։ Բանկը տեղաբաշխելու է 150,000 (հարյուր հիսուն հազար) դոլարային և 50,000 (հիսուն հազար) դրամային պարտատոմս։ Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունն ԱՄՆ դոլարի դեպքում 6% է, ՀՀ դրամի դեպքում՝ 11%։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 60 ամիս է, տեղաբաշխումը մեկնարկելու է 2024 թվականի հոկտեմբերի 21-ին և տևելու է մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ։ ՀՀ դրամի դեպքում մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում՝ 100 (հարյուր) ԱՄՆ դոլար: Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողը պետք է լրացնի և Ակբա բանկ ներկայացնի պարտատոմսերի ձեռքբերման հայտ։ Պարտատոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձանց համար՝ -Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ -Դոլարային պարտատոմսերի ձեռքբերման հայտ Պարտատոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձանց համար՝ -Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ -Դոլարային պարտատոմսերի ձեռքբերման հայտ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |