Բաքուն կոպտորեն խախտել է Եվրատեսիլի կանոնները, թաքցնելով այն համարն, որով ադրբեջանցիները կարող էին քվեարկել Հայաստանի օգտին

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները զրկված էին Եվրատեսիլ-2009 մրցույթում Հայաստանի երգի օգտին քվեարկելու հնարավորությունից: Եզրափակիչ փուլում, Ադրբեջանում միջոցներ էին ձեռնարկվել, որպեսզի ադրբեջանցիները չկարողանան քվեարկել Հայաստանի ներկայացուցիչներ Ինգա եւ Անուշ Արշակյանների օգտին: Ինչպես հաղորդել են մի խումբ ադրբեջանցի ինտերնետ-օգտվողներ, հեռարձակման ընթացքում էկրանի այն մասը, որտեղ գրվում էր այն հեռախոսահամարը, որով հեռուստադիտողները կարող են քվեարկել հայ մասնակիցների համար, փակվել էր:



PanARMENIAN.Net ի թղթակցին Հայաստանի հանրային հեռուստատեսություն հաղորդել են, որ ՀՀՀ-ն տեղեկացված է ադրբեջանցիների ապօրինի գործողությունների մասին եւ բողոք է ներկայացրել Եվրատեսիլի կազմկոմիտե: Նշենք, որ Հայաստանը 1 միավոր էր տվել ադրբեջանցիների օգտին:



Քվեարկության արդյունքում Ինգա եւ Անուշ Արշակյանները երգի միջազգային Եվրատեսիլ մրցույթում զբաղեցրել են 10-րդ տեղը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---